ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ամերիկա-իրանյան հարաբերությունների թեկուզ չափավոր կարգավորումը Հայաստանի համար շատ կարևոր է

Ամերիկա-իրանյան հարաբերությունների թեկուզ չափավոր կարգավորումը Հայաստանի համար շատ կարևոր է
15.11.2024 | 13:06

Երկու լավ լուր.

1. Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր։ Սա իսկապես լավ լուր է, որովհետև առնվազն չորս տարի պաշտպանված կլինենք նոր կեղծավարակներից, պարտադրված պատվաստումներից ու մեր ազատությունների և արժանապատվության դեմ ուղղված վայրագ ոտնձգություններից։

Բացի այդ, Ռ. Ֆ. Քենեդին քանիցս խստորեն դատապարտել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։ Դատելով ամենից՝ նա ազնիվ ու համառ քաղաքական գործիչ է, ով հազիվ թե ծռմռվի ու հրաժարվի իր նախկին հիմնավոր համոզմունքներից։ Իհարկե, Հայաստանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը Քենեդին չի որոշելու, բայց, ամեն դեպքում, նրա մտերմությունը Թրամփի հետ գուցե թե կարող է որոշակի դրական ազդեցություն գործել, եթե հատկապես նկատենք, որ նոր վարչակազմի մեջ արդեն ընդգրկվել են հայամետ դիրքորոշումներով հանդես եկած նաև այլ նորանշանակ գործիչներ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կառավարության կառուցվածքային հարցերի գծով պատասխանատու (Իլոն Մասկի հետ համատեղ) Վիվեք Ռամասվամին, Ազգային հետախուզության պետ Թալսի Գաբբարդը, ով 2017 թ. Արցախ այցելելու համար Ադրբեջանում հայտարարվել էր «ոչ ցանակալի անձ» (persona non grata)...

2. «Նյու Յորք թայմսի» տեղեկությունների համաձայն, Դ. Թրամփի նոր կազմավորվող վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, Նյու Յորքում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ։ Մեկ ժամ տևած զրույցում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մեծ պատերազմի վտանգը կանխելու հնարավորությունները։ Սա էլ նշանակում է, որ Դ. Թրամփը հասկանում է, որ Իրանի դեմ պատերազմն անընդունելի է ԱՄՆ-ի համար, քանի որ կբերի Հորմուզի նեղուցի փակմանը, Պարսից ծոցից (ինչպես նաև Իրաքից և Ադրբեջանից) նավթի ու գազի արտահանման դադարեցմանը և համաշխարհային տնտեսության անխուսափելի փլուզմանը։

Մեզ համար ամերիկա-իրանյան հարաբերությունների թեկուզ չափավոր կարգավորումը շատ կարևոր է, քանի որ ուժեղ և կայուն Իրանը թույլ չի տալու ադրբեջանական նոր հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։

Առաջն Աստված։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 12988

Մեկնաբանություններ